Բացել լրահոսը Փակել լրահոսը
SART8891
A A
Պաշտոնական Հասարակություն

ԱՌՖԻ-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը անդամակցել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային: ՖԻՆԱՐՄ ասոցիացիան, միավորելով հայաստանյան առաջատար առևտրային բանկերին, ներդրումային ընկերություններ և ինստիտուցիոնալ այլ ներդրողներին, ՀՀ ֆինանսական շուկայի ամենաներկայացուցչական կառույցներից է։ Ասոցիացիայի նպատակներից է՝ խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումների, նոր գործիքների ու մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկան բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Ասոցիացիայի անդամների ընդհանուր ժողովի ժամանակ ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը ներկայացրել է ԱՌՖԻ հարթակի հնարավորությունները, առավելություններն ու առանձնահատկությունները:

Էդգար Էվոյանն իր խոսքում նշել է, որ ներդրումային քրաուդֆանդինգի գործունեությունը նորություն է և դեռևս գտնվում է զարգացման փուլում: «ՖԻՆԱՐՄ-ն այն կարևոր հարթակներից մեկն է ֆինանսական համակարգում, որտեղ կարելի է քննարկել առկա խնդիրները ոլորտի լավագույն մասնագետների հետ, գտնել օպտիմալ լուծումներ և փաթեթով տանել օրենսդրական բարեփոխումների: Ասոցիացիան այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ ամեն առումներով կանգնած է իր մասնակիցների կողքին, և մենք շատ ուրախ ենք համալրելու այդ մասնակիցների ցանկը»,-նշել է Էդգար Էվոյանը:

ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանի խոսքով․ «Միայն հավաքական ջանքերն են ի զորու ապահովել առավելագույն արդյունք և մենք շատ ուրախ ենք, որ ԱՌՖԻ-ն գործունեության լիցենզիան ստանալուն պես որոշում կայացրեց միանալու մեր դինամիկ և նպատակասլաց համայնքին։ Լինելով ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի առաջին օպերատորը Հայաստանում՝ ԱՌՖԻ-ն կարող է բավականին բարձր նշաձող սահմանել գործունեության այս տեսակի համար, ինչը միանշանակ ողջունելի է և համահունչ ֆինանսական շուկան որակապես նոր մակարդակի բարձրացնելու մեր նպատակադրմանը»։

ԱՌՖԻ Ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը եզակի հնարավորություն է, որը թույլ է տալիս մի կողմից ներդրողներին ամբողջ աշխարհից ներդրում անել մասնավոր բիզնեսներում, մյուս կողմից հանդիսանում է հայկական ընկերությունների համար այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր:

ԱՌՖԻ-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ՝ www.arfi.am կայքում: