Բացել լրահոսը Փակել լրահոսը
321026247_879177729944324_7704950264256202670_n
A A
Հասարակություն

Արթուր Թովմասյանը կոչ է արել դեռևս հավաքին մասնակցելու որոշում չկայացրած արցախցիներին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել դեռևս հավաքին մասնակցելու որոշում չկայացրած արցախցիներին
 
«Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։
 
Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալու, որ թեկուզ խախտված է արցախցու խաղաղ գոյատևելու իրավունքը, արցախցին վճռական է՝ խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի մեջ։
 
Սիրելի' հայրենակիցներ
 
Կոչս և հորդորս է բոլորին, նաև նրանց, ովքեր դեռևս հավաքին մասնակցելու որոշում չեն կայացրել, ժամը 14։00-ին լինել Վերածննդի հրապարակում»,- գրել է ԱԺ նախագահը։