Բացել լրահոսը Փակել լրահոսը
արջ վանդակում
A A
Հասարակություն

Արջի հափշտակության դեպք՝ Հաղթանակ թաղամասից . Aravot.am

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ անհայտ անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տեղափոխել են Հաղթանակ թաղամաս 53 տեղամասի 5 հասցեում գտնվող արջին։

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությունից ստացված դիմումը, որ որպես միջնորդ` Գևորգ Ս․-ն բնապահպանության և ընդերքի տեսչություն դիմում է ներկայացրել Հաղթանակ թաղամաս 53 տեղամասի 5 հասցեում գտնվող արջին տեղափոխելու համար, սակայն բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցների՝ վերոհիշյալ հասցե այցելության ժամանակ պարզվել է, որ անհայտ անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով նշված հասցեից տեղափոխել են արջին:

Այս մասին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։ Այժմ կատարվում է նախաքննություն։

Աղբյուր՝  Aravot.am