Բացել լրահոսը Փակել լրահոսը
321741909_466902675411663_2850385925076434013_n
A A
Քաղաքականություն

Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն․ Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Բայրամովին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է այսօր Մոսկվայում Բայրամովի արած հայտարարություններին։ Ֆբ-ի իր էջում Վարդանյանը գրել է․

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։ Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։