Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան ԱԺ 5647
A A
Քաղաքականություն

Ռուսական կողմը զգուշացրեց՝ Ադրբեջանն իրադրությունը լարելու մտադրություն ունի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է

Մոսկվայում նախատեսված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը, տարբեր շարժառիթներ և պատճառներ կարող է ունենալ, այդ թվում՝ կուլիսներում, Հայաստանին դեմ տված «ծանր որոշումները», որի մասին շատ են սիրում խոսել իշխանական դեմքերը, սակայն այս պահին մեկ այլ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։
 
Հայաստանի՝ Մոսկվայում անցկացված հանդիպմանը չմասնակցելը ՌԴ ԱԳ նախարարի կողմից, անուղղակի կերպով, ներկայացվեց որպես առաջիկայում նոր սադրանքների հավանականության աճի սպառնալիք։
 
Պարզ ասած, ռուսական կողմը հրապարակային զգուշացնում է, որ Ադրբեջանը իրադրությունը լարելու մտադրություն ունի և պետք է բոլոր պայմանները ստեղծել եռակողմ հանդիպման համար, որպեսզի դրանով կանխվի տարածաշրջանային նոր բռնկումները։
 
Ցանկացած քայլ, այդ թվում՝ այսպիսի հանդիպումներից խուսափելը կամ մերժելը պետք է լինի հաշվարկված, հիմնավորված, արտաքին աշխարհի համար հասկանալի, հակառակ դեպքում այն կարող է ոչ միայն նոր ագրեսիայի բերել, այլ միջազգային ընկալման առումով բացասական ֆոն ձևավորել հենց Հայաստանի համար։