Դուբայում կայացավ ftNFT-ի 1-ին NFT սրահի հանդիսավոր բացումը (ֆոտոշարք)
Աջակցիր «Ա1+»-ինftNFT-ն NFT Մարքեթփլեյս է, որը գործում է Fastex էկոհամակարգում: Fastex-ը՝ ՏՏ ոլորտում նորարական լուծումներով հանդես եկող ավելի քան 8 անուն բրենդ ներառող, ընկերության մաս կազմող բլոքչեյն տեխնոլոգիայով էկոհամակարգ է: Այժմ Fastex էկոհամակարգն իր ftNFT Մարքեթփլեյսով մտադիր է թրենդ դառնալ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում բացելով առաջին NFT խանութները։
Առաջին խանութի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Դուբայի ամենահայտնի Mall of the Emirates առևտրի կենտրոնում։ Հրավիրվածների ցանկում էին բազմաթիվ հայտնի գործիչներ և արտիստներ, ովքեր կիսվեցին իրենց գաղափարներով և փորձառությամբ։
ftNFT Մարքեթփլեյսը, իր վիրտուալ նախագիծը պաշտոնապես բերելով ոչ վիրտուալ աշխարհ, NFT-ների պատմության կարևոր էջ բացեց՝ միևնույն ժամանակ դառնալով մի վայր, որտեղ յուրաքանչյուր կրեատիվ միտք կարող է մոնետիզացվել: Այստեղ մենք բաց ենք թվային և այլ ինովացիաների, արվեստի, նորագույն ՏՏ և Web3 լուծումների առաջ:
Խանութը միայն գնումների համար չէ այստեղ կարող եք շրջել, ուսումնասիրել 3D սքաները, որը վիրտուալ իրականության սիրահարների համար ավատարներ է ստեղծում: Խանութ-սրահ ունենալու գաղափարը հենց նեղ տեխնոլոգիական հարթակներում կրեատիվությունը խրախուսելու և այն թրեյդինգի ոլորտ տեղափոխելու նպատակ ունի: ftNFT խանութը բոլորին տալիս է հավասար հնարավորություններ՝ ստեղծելու և օգտագործելու NFT-ներ թե՛ իրական և թե՛ թվային աշխարհում։ Սա այն վայրն է, որտեղ ավանդական և թվային արվեստը բաժանող սահմանագիծ այլևս չկա։