Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն-Խաչատուրյան
A A
Պաշտոնական

Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը․ նախագահը շնորհավորել է Մակրոնի տարեդարձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատազկազմից։

«Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը: Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում։ Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»: