Բացել լրահոսը Փակել լրահոսը
D6BiYlAs_400x400
A A
Քաղաքականություն

Վերջին 9 օրվա ընթացքում ավելի քան 4000 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն հասել ԼՂ բնակիչներին․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Լաչինի միջանցքը մարդասիրական ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի համար։ Վերջին 9 օրվա ընթացքում ադրբեջանական շրջափակման պատճառով ավելի քան 4000 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, մրգեր և դեղամիջոցներ չեն հասել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»։