Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault_2-770x510
A A
Հասարակություն

Ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբանը հայտարարում է․ արդարանալու կարիք չունի

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում հայտարարում է' ինքն արդար է, արդարանալու կարիք չունի եւ հակաիրավական արարք չի կատարել։
 
Հիշեցնենք, որ փաստաբանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՖԲ գրառման համար։ Մուշեղ Շուշանյանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։
 
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ փաստաբանը չհերքեց, որ կատարել է բռնության կոչեր, խոսել է Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու մասին։ "Նա կատարել է աննախադեպ, բացառիկ դավաճանություն։ Դա հավակնում է ողջ պատմության մեջ աննախադեպ լինելուն։ Նա իր դավաճանական ընթացքը շարունակում է նաեւ այսօր",-ասաց Մուշեղ Շուշանյանը։ 
 
 Փաստաբանն արդարացման դատական ակտ է ակնկալում։ Իսկ եթե դատարանը, ըստ նրա, կգտնի, որ արարքում առկա է հանցանք, ապա պահանջեց ոչ թե կարճատեւ, այլ առավելագույնը' մեկ տարի ժամկետով ազատազրկում։
 
Ըստ նոր ընդունված ՔՕ-ի՝ հոդվածը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Մեղադրողը նախորդ դատական նիստում միջնորդել էր Մուշեղ Շուշանյանին դատապարտել մեկ ամսվա ազատազրկման։ Դատավճիռը կհրապարակվի վաղը։