Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախում վերջացել կամ սպառվելու վրա են առաջին անհրաժեշտության ապրանքներ ու դեղամիջոցներ․ Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց (տեսանյութ)

«Արցախում վերջացել կամ սպառվելու վրա են առաջին անհրաժեշտության ապրանքները և շատ դեղամիջոցներ» ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ նշեց ակցիայի կազմակերպիչներից  արցախցի Վանյա Բարսեղյանը։ Ակցիան կազմակերպվել էր, որպեսզի քաղաքացիները իրենց բողոքը ներկայացնեին ՄԱԿ-ին Ադրբեջանի գործողությունների դեմ, որի արդյունքում Արցախում հումանիտար խնդիրներ են առաջացել։

Ըստ նրա, Արցախի 1100 քաղաքացի հնարավորություն չունի այժմ վերադառնալ Արցախ, որից 270-ը անչափահաս են «Մենք հայաստաբնակ հարյուրհազարավոր արցախցիների ներկայացուցիչներս դիմում ենք ՄԱԿ-ին և պահանջում ենք խտրականույթուն չդնել ազգերի, պետությունների և պետականությունների միջև և միջազգային մեխանիզմների գործարկմամբ ապաշրջափակել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախը»։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց ակցիաները, նստացույցերը մեծ նշանակություն ունեն «Գիտենք, որ երկու օր շարունակ, գազը անջատելուց հետո միացվել է, մենք լսել ենք,  որ UNDP-ն (ԱՄՆ զարգացման ծրագիր) խոստացել է անել ամեն ինչ, որ կարողանա ապահովել Արցախում բնակվող մարդկանց պարենային անվտանգությունը»։

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին իշխանություններին գիտակցել, որ Արցախը պետք է ինքնորոշվի։

Լրագրողի հարցին, թե ինչու ակցիայի մասնակիցները չեն գնում Կառավարության կամ Ազգային Ժողովի դիմաց ակցիա իրականացնում, ակցիայի կազմակերպիչներից մեկը ասաց․ «Այս ակցիայի իմաստը պետք չէ ձևափոխել, այս ակցիան ունի հասցեական պահանջներ։ Հայաստանում գոյություն ունեն 4000-ից ավել Հասարակական կազմակերպություններ, եթե նրանք գտնում են, որ դա պետք է անել, ապա ես պատրաստ եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։