Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fransia
A A
Սպորտ

Պարտություն կրած Ֆրանսիայի հավաքականին շուքով դիմավորել են Փարիզում

Ֆրանսիացիները աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել էին արգենտինացիներին:

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականին մեծ շուքով են դիմավորել թիմի երկպագուները, չնայած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում կրած պարտությանը:

Ինչպես նշում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տասնյակ հազարավոր երկրպագուներ հավաքվել են Փարիզի Համերաշխության հրապարակում և սպասել հավաքականի ժամանմանը: Նրանք ջերմորեն դիմավորել են ֆուտբոլիստներին, իսկ վերջում հրավառություն են արել:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը 11մ հարվածներով պարտվել էր Արգենտինայի ընտրանուն՝ 3:3, 11մ՝ 2:4: