Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արգենտինան՝ ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն

Դոհայի «Լուսաիլ» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթեց  Ֆրանսիայինին և իր պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հանդիպման 23-րդ րոպեին Արգենտինայի հավաքականը 11 մ հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց թիմի ավագ Լիոնել Մեսին: Խաղի 36-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո արգենտինացիները կրկնապատկեցին հաշիվը: Աչքի ընկավ ձախ հարձակվող Անխել Դի Մարիան:

Երկրորդ խաղակեսի սկզբում դարձյալ ակտիվ էին արգենտինացի ֆուտբոլիստները, սակայն նրանց չկաջողվեց ամրապնդել առավելությունը: Իսկ ահա գործող չեմպիոնները մեկ րոպեում երկու գոլ խփեցին և հավասարեցրին հաշիվը: Հանդիպման 80-րդ րոպեին Կիլիան Մբապեն վստահ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ մեկ րոպե անց նա ուժեղ հարվածով եզրափակեց իր խաղընկերների սկսած հակագրոհը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 2:2:

Լրացուցիչ ժամանակի սկիզբն կրկին անցավ Արգենտինայի հավաքականի առավելությամբ: Արդյունքում, 109-րդ րոպեին արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին երկրորդ անգամ գրավեց աշխարհի չեմպիոնների դարպասը և առաջ մղեց իր թիմին: Սակայն, Արգենտինայի ընտրանին այս անգամ էլ չկարողացավ պահպանել առավելությունը. 118-րդ րոպեին Կիլիան Մբապեն դարձյալ վստահ իրացրեց 11մ հարվածը՝ 3:3:

Այդպիսով, հաղթողին որոշելու համար նշանակվեց 11մ հարվածաշար: Այն վստահ իրացրին արգենտինացիները՝ 4:2: Այդպիսով, 2022թ աշխարհի չեմպիոն դարձավ Արգենտինայի հավաքականը:

Էմոցիաները՝ լուսանկարներում