Բացել լրահոսը Փակել լրահոսը
6390b074b8633e86a96d2703ac3918ba
A A
Հասարակություն

Գեղարքունիքում բախվել են հարազատ եղբայրների մեքենաները, կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի  վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական բաժնի աշխատակիցները։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ,  ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։

«099»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վարդան Իսկոյանը, Opel-ը վարել է նրա եղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անդոկ Իսկոյանը, մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են, և ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը բախվել է «099»-ին, վերջինս էլ շրջվել է։