A
A
Էջմիածնում «Օպելը» մխրճվել է բեռնատարի մեջ. 2 երեխա և նրանց ծնողները հիվանդանոցում են
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 երեխա և նրանց ծնողները տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, ժամը 01։30-ի սահմաններում։
«Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գագիկ Ե-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված ՌԴ քաղաքացի, 40-ամյա Գեորգի Կ-ին պատկանող «КамАЗ» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Գագիկ Ե-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 12-ամյա Սիլվի Ե-ն, 3-ամյա Տիգրան Ե-ն և 38-ամյա Դիաննա Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,– նշում է կայքը։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։