Բացել լրահոսը Փակել լրահոսը
մառախուղ
A A
Պաշտոնական

Մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել էին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 00:57-ին փրկարարները Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, վարորդին (Մ․ Կ․, ծնված 1964 թ․) և ուղևորին (Ա․ Հ․, ծնված 1965 թ․) ուղեկցել Արմավիր քաղաք:

ԱԻՆ