Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Patriot» հակահրթիռային համակարգն Ուկրաինա մեկնելու համար սպասում է Կոնգրեսի որոշմանը (տեսանյութ)

Միացյալ Նահանգներն այս շաբաթվա ընթացքում վերջնական տեսքի էր բերում ‘’Patriot’’ տիպի հրթիռային համակարգեր Ուկրաինա ուղարկելու ծրագիրը: Այս մասին որոշման շուրջ հայտարարությամբ Կոնգրեսը հանդել կգա եկող շաբաթ: Ծրագրի մեջ է մտնում նաեւ մարդասիրական օգնությունը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն մի քանի ամիս է, որ խնդրում էր ԱՄՆ-ին, Ուկրաինա առաքել ‘’Patriot’’ տիպի հրթիռային համակարգեր: Թեև ԱՄՆ-ը պաշտոնապես չի հայտարարել նման համակարգեր Ուկրաինա ուղարկելու որոշման մասին, Ռուսաստանը շփոթված վիճակում հանդես է գալիս նախազգուշական հայտարարություններով: Օրինակ այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ‘’ցանկացած սպառազինության համակարգ, այդ թվում Patriot-ը, ինչպես նաև նրանց սպասարկող անձնակազմերը, կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական առաջնահերթ թիրախներ’’:

Մանրամասները՝ տեսանյութում