Բացել լրահոսը Փակել լրահոսը
մառախուղ օդանավակայանում
A A
Պաշտոնական

Խիտ մառախուղի պատճառով Երևանում չվերթներ են հետաձգվում ու չեղարկվում

Դեկտեմբերի 17-ի առավոտյան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված (խիտ մառախուղ) FLYONE ARMENIA ընկերության որոշ չվերթերում տեղի են ունեցել փոփոխություններ:
 
Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումն ու ներողամտությունը տեղի ունեցածի համար: Ավիաընկերությունն պարբերաբար կիրազեկի փոփոխությունների մասին:
 
Ուղևորների լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար գործում է +37412 400003 հեռախոսահամարը` նշել են FLYONE ARMENIA ավիաընկերությունից:
 
Իր հերթին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: