Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureնն
A A
Հասարակություն

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել դերասան Խորեն Լևոնյանը. shamshyan.com

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են դերասան Խորեն Լևոնյանի վարած «Սուզուկի» մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։
 
Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց «Սուզուկի»-ի վարորդ Խորեն Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ «Տեսլա»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Սուզուկի»-ի վարորդ Խորեն Լևոնյանը եղել է սթափ։