Բացել լրահոսը Փակել լրահոսը
5e8da5c584409
A A
Հասարակություն

2022-ի հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները գնել են 163 միավոր անշարժ գույք

2022 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի 385 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի ընդհանուր գործարքների 10.1%-ը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Կադաստրի կոմիտեի տվյալներից:

Գործարքներից 150-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 222-ի դեպքում՝ միայն վաճառող, իսկ 13 գործարքի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացի: Արդյունքում, 2022-ի հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները գնել են 163 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 235-ը։