Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բա տղա եք, գնացեք Գորիս, Կապան, Ջերմուկի սարերը․ Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Կառավարության դիմաց ակցիայի ընթացքում նշեց, որ եթե նույնիսկ իշխանությունը թուրք բառից չի վիրավորվում, կամ Արցախը Ադրբեջանի մաս է,  իրենք ասում են, որ հայ ժողովուրդը թքած ունի իշխանության արժեքների վրա․ «Իրանց 2018թ․ բերել են իշխանության ու իրենց հոգևոր հայրերից մեկը՝ Բոլտոնը, այստեղ ասեց, որ հայ ժողովուրդը հրաժարվի իրենց պատմական ու ազգային  կաղապարներից»։

Շարմազանովը դիմեց իշխանություններին վիրավորական արտահայտություններով․ «այ հոգնածներ, բա տղա եք, գնացեք Գորիս, Կապան։ Բա տղա եք, գնացեք Սև լիճ, Ջերմուկի սարերը։ Կապիտուլյացիայից հետո 2 տարի շարունակ դա ռիսկ չի արել գնա Արցախ»։

Շարմազանովը կարծում է, որ իշխանությունը ուրանում է Արցախը․ «Ես հուսով եմ որ կհասկանաք, որ ամեն իրավիճակից ելք կա, հերիքա ռուսի գրպանը գցեք, խաղաղապահները չլինեին Արցախում հիմա հայ չէր լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։