A
A
Վերացվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի նկատմամբ կասեցումը
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականի նոյեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար կասեցվել էր 6 ջեռուցման կաթսայի շահագործումը։
Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին