Հուսով ենք՝ ռուս գործընկերները մեզ այս անգամ հուսախաբ չեն անի․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի»,-Ազգային Ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու խնդրին։
ԱԺ նախագահը նշեց, որ հարկավոր է միջազգային գործընկերների հետ զրուցել միջազգային դիտորդական մանդատի մասին․ «Նաև Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելություն ունենալու Արցախի տարածքում»։
Խոսելով ՌԴ խաղաղապահների մասին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ խաղաղապահները այնտեղ անհրաժեշտ են և հարկավոր է երկարաձգել խաղաղապահների գործունեությունը․ «ՌԴ խաղաղապահների մանդատը անհրաժեշտ է։ Միգուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնել»։
Սիմոնյանը ավելացրեց, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունը արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել․ «Մեր ունեցած տեղեկություններով ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում։ Հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի»։
Մանրամասները՝ տեսանյութում։