Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձկնաբուծարան
A A
Հասարակություն

Արարատի մարզի Հայանիստ համայնքում համայնքի ձկնաբուծարանում թաղվել է 58 տոննա ձուկ

ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

«Մասնավորապես՝

  1. ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին,
  2. չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա,
  3. ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին,
  4. չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:

Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ:

Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբեյալ»,-նշված է հաղորդագրությունում։