A
A
Արցախի իշխանությունները ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու․Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ ընդունվել է հայտարարություն Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին: Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ հանրապետության իշխանությունները, Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու: