Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo1670858058
A A
Հասարակություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն։

Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Կենտրոնի աշխատանքներին:

«Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու մոտ լիարժեք տեղեկատվության աղբյուր չէր հանդիսանում: Քաղաքացիները գալիս էին այստեղ տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու համար, սակայն պայմանները այդքան էլ գոհացուցիչ չէին։ Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է Մինասյանը:

Քաղաքացիների ընդունելության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հարկադիր կատարող-քաղաքացի կապի կանոնակարգված և վերահսկելի կապի ապահովումն է Ծառայության վարչական շենքում։

«Աշխատակիցները քաղաքացիներին ուղեկցելու են ընդունելության կենտրոն, այնուհետև կապ են հաստատելու տվյալ հարկադիր կատարողի կամ նրա բացակայության դեպքում՝ բաժնի փոխարինող աշխատակցի հետ՝ նրան հրավիրելով կենտրոն: Աշխատակիցներն համակարգչի միջոցով քաղաքացուն կարող են տրամադրել կատարողական վարույթին առնչվող տեղեկատվություն, ընդունել դիմումներ, հայտարարություններ,

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ