Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ նկուղում․ 9 մարդ է տարհանվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 12։48-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:33-ին: Այրվել է մոտ 30 խմ կուտակած վառելափայտ: Փրկարարները տարհանել են 9 բնակչի՝ հայտնում է ԱԻՆ-ը։