Բացել լրահոսը Փակել լրահոսը
319215553_200050899253486_1159262296214738705_n
A A
Հասարակություն

Սիրո եւ հյուրընկալության քաղաքը անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ եւ վառ գույներ մի հարկի տակ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Դե ինչ, Երևանում կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»- ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը 
 
Պիտի խոստովանեմ՝ սիրո եւ հյուրընկալության քաղաքը անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ եւ վառ գույներ մի հարկի տակ, անթիվ փայլող աչքեր՝ լի սպասումով։
Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող, բայց միշտ երիտասարդ մեր քաղաքը հնարավոր ամեն բան արեց ձեզ զարմացնելու համար։
 
Ես վստահ եմ՝ Երեւանը գույն ունի, եւ մենք փորձեցինք ցույց տալ ձեզ այն, Երեւանը տրամադրություն ունի, եւ ես լիահույս եմ, որ դուք զգացիք այն։
 
Երեւանը հոտ ունի եւ աշխարհի որ ծայրից էլ լինեք, այն դեռ կկանչի ձեզ իր մոտ։
Երևանը մեր տունն է, Երևանը մեր լավագույն ընկերն է: Ինչպես մեր լավ քաղաքացի ու սիրված երգիչ Ֆորշն է ասում` Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք:
Իսկ մենք Ձեզ պատրաստ ենք հյուրընկալել կրկին ու կրկին։
 
Շնորհակալություն բոլորիդ տոն ստեղծելու, մեր փոքրիկներին հրաշք նվիրելու եւ 2023-ի ձմեռը նշանավորելու համար։
 
Էստաֆետը հանձնում ենք Ֆրանսիային