Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար Երևանում
A A
Քաղաքականություն

Կա խաղաղության հասնելու իրական ցանկություն և հնարավորություն․ Տոյվո Կլաար

Եվրամիությունն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

 

«Կա խաղաղության հասնելու իրական ցանկություն և հնարավորություն:Բայց 30 տարվա հակամարտությունից հետո շատ ջանքեր են պահանջվում վստահություն ստեղծելու համար»,- Կլաարի խոսքերը մեջբերում է TRT World Forum համաշխարհային ֆորումի «Թվիթեր»-ի էջը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն լայնորեն աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ վստահությունը կառուցելու համար, սակայն շատ ավելին է պետք: