Բացել լրահոսը Փակել լրահոսը
741
A A
Սպորտ

Լուան Մյուլլերը՝ Հայաստանի 2022թ լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։

 

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, 80 հնարավորից հավաքելով 47 միավոր, 2022թ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը։

 

Երկրորդ հորիզոնականում է ռուսական «Նորիլսկի Նիկել» թիմի ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։ 23 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսական «Ուխտայի» խաղացող Արթուր Մելքոնյանը:

Վարդան Արզումանյան