Լիոնել Մեսին գոլերով առաջ անցավ Քրիշտիանու Ռոնալդուից
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պաշտոնական մրցաշարերում խփած գոլերի քանակը հասցրել է 23-ի: Այդ ցուցանիշով նա առաջ է անցել պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուից:
Լիոնել Մեսին աչքի է ընկել Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի խաղում՝ իրացնելով Նիդեռլանդների դարպասին նշանակված 11մ հարվածը: Դա նրա 10-րդ գոլն է ֆուտբոլի գլխավոր մրցաշարում: Ամերիկայի գավաթի խաղարկություններում նա խփել է 13 գնդակ:
Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնություններում դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ ահա Եվրոպայի առաջնություններում խփել է 14 գնդակ:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականը 11մ հարվածներով հաղթել է Նիդեռլանդների ընտրանուն և մտել կիսաեզրափակիչ փուլ՝ 2:2, 11մ՝ 4:3: Պորտուգալիայի հավաքականն այսօր պետք է խաղա Մարոկոյի ազգային թիմի հետ, ուստի Քրիշտիանու Ռոնալդուն լավ հնարավորություն ունի հավասարվելու կամ շրջանցելու Լիոնել Մեսիին: