Բացել լրահոսը Փակել լրահոսը
jandex
A A
Տնտեսություն

ՄՊՀ-ն «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «ՅանդեքսՏաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ:

Մասնավորապես Հանձնաժողովը հաշվի է առել, որ

1 https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում։

2 https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1 500 ՀՀ դրամ և ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում։

3 Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 Դ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու էական պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, ո՞րն է պրոմո կոդը, ինչպես նաև` տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ առաջին պատվերի շրջանակներում։

4 Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչև բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս 10%-ի զեղչ չի կիրառվում։

Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FznJlx :