Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ջիլիզայում ապրելն անհնար է դառնում․ սահմանային խնդիրներից տեղյակ լինելու համար հասնում են Ալավերդի (տեսանյութ)

Ալբերտ Լալայանը Ջիլիզայից Ալավերդի է եկել, որ կառավարությունից գոնե այսպես՝ հեռավար լսելն իր ու գյուղի սահմանային խնդիրների մասին: Պարբերաբար անասնագողությունները, գյուղում հյուրեր ընդունելու դժվարությունը, սահմանապահների հետ ունեցած կոնֆլիկտներն արդեն ստիպում են բնակչին մտածել ծայրահեղ քայլերի դիմելու մասին:

Ջիլիզայից 3 կիլոմետր հեռու այսպես կոչված Գոմակ թաղամասը հայ-վրացական սահմանին ամենամոտն է: 30 տարի առաջ թաղամասը 32 տնտեսություն ուներ,այսօր՝ 2: Առավելապես վերջին տարիներին խստացված սահմանային ռեժիմը ստիպում է նաեւ իրեն մտածել գյուղը լքելու մասին:

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում