Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_061220221
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտում քննարկվել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցը

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 5-12-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Վաշինգտոնում ընթացող «Կոռուպցիայի դեմ» խորագրով միջազգային 20-րդ համաժողովին՝ կազմակերպված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից:

Դեկտեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Կողմերը բարձր են գնահատել առկա համագործակցությունը և քննարկել շարունակական ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցերի:

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է նաև Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել Հայաստանից դուրս բերված ակտիվների վերադարձին ու փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

 

Հանրային կապերի բաժին