Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+croatia
A A
Տեսանյութեր

Խորվաթիան 11մ հարվածաշարով հաղթեց ճապոնիային և մտավ քառորդ եզրափակիչ. Քաթար-2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի հերթական խաղում Խորվաթիայի հավաքականը 11մ հարվածաշարով հաղթեց Ճապոնիայի ընտրանուն:

Խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Հանդիպման 43-րդ րոպեին Դաիզեն Մաեդան առաջ մղեց ճապոնացիներին, իսկ երկրորդ կեսի 55-րդ րոպեին Իվան Պերիշիչը հավասարեցրեց հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում թիմերին չհաջողվեց գոլ խփել: Հաղթողին որոշելու համար նշանակվեց 11մ հարվածների շարք: Խորվաթների դարպասապահը երեք հարված ետ մղեց և իր թիմին օգնեց հաղթել 3:1 հաշվով:

Այդպիսով, Խորվաթիայի ընտրանին երկրորդ անգամ անընդմեջ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Բրազիլիա – Կորեա զույգի հաղթողի հետ: