Բացել լրահոսը Փակել լրահոսը
102879df54ca2ea995d90bfb068762fe
A A
Պաշտոնական

Մերկասառույցի հետևանքով Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35 մեքենա է բախվել միմյանց․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում՝ հայտնում  է shamshyan.com կայքը։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35-ից ավելի ավտոմեքենաներ։

Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, նախ Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ 

Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նշված վայրում 10-ից ավելի վթարների հետևանքով տուժած ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ Կայքը հայտնում է, որ վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։