Բացել լրահոսը Փակել լրահոսը
93f690acb40ab40ab928b7d976032d7a
A A
Հասարակություն

44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա տղամարդու դին ծառից կախված վիճակում են գտել․ shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։ Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Կայքի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։