A
A
Հայաստանի շախմատիստները առաջատարների շարքերում են
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտին է մոտենում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 10-ական երիտասարդ շախմատիստ և շախմատիստուհի:
Տղաների մրցաշարին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 6 տուրից հետո վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում Կիրիլ Շուբինից: Վաղը նախատեսված 7-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի հենց առաջատարի հետ:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Եկատերինա Գոլցևայի հետ: Նա վաստակած 4 միավորով բաժանում է 1-4-րդ տեղերը: Հաջորդ տուրում մեր շախմատիստուհին սևերով կհանդիպի Կսենյա Զելյանցովայի հետ, որը 3 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում: