Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_928890
A A
Հասարակություն

Արմեն​ Սարգսյանը​ շնորհավորել​ է​​ Էդուարդո​ Էռնեկյանին՝​ ծննդյան​ 90-ամյակի​ առթիվ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
 
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Ձեր չափազանց հարուստ մասնագիտական և անձնական կենսագրությունը, ներդրումը մի շարք հավակնոտ նախագծերում և ծրագրերում, այդ թվում նաև Հայաստանում, ստեղծել են մնայուն բարի համբավ Արգենտինայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում:
 
Դուք գիտեք՝ ինչպես բարեգործություն անել և ում աջակցել: Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել: Բայց ամենակարևորը՝ Դուք գիտեք այդ մասին չբարձրաձայնել: Այդուհանդերձ, չնայած Ձեր սկզբունքային լռությանը, Հայաստանում և Արցախում, նրանց սահմաններից դուրս գիտեն, թե ինչքան ընդգրկուն է Ձեր գործարարության ու բարեգործության շրջանակը:
 
Հայաստանում, պատկերավոր ասած, դրանք ձգվում են երկինք: Ձեր կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը տարածվում են հայաստանյան օդանավակայաններից մինչև գյուղատնտեսություն, հոգևոր կյանքից մինչև բանկային ոլորտ: Ընդ որում, Ձեր շնորհիվ ներդրվել են ոչ միայն գումարներ, այլև գործարար նոր մշակույթ, մտածելակերպ, աշխատաոճ ու մոտեցում:
 
Ձեզ հետ ունեցած զրույցներից անձամբ գիտեմ, թե ինչպես եք վերաբերվում Հայրենիքին, աշխատանքին ու աշխատող մարդուն: Դուք հենց այդպիսի՝ աշխատանքի մարդ եք, և Հայաստանի ազգային հերոսի կոչումն արժանի գնահատականն է Ձեր ավանդի ու ծառայությունների»: