Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսին 1000-րդ պաշտոնական խաղում խփել է իր առաջին գոլը փլեյ-օֆֆում

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ավստրալիայի հետ խաղում (2:1) խփել է իր առաջին գոլը փլեյ-օֆֆում: Մինչ այդ նա 8 անգամ աչքի էր ընկել միայն խմբային փուլի խաղերում, չնայած 2014թ աշխարհի առաջնությունում իր թիմի հետ հասել էր մինչև եզրափակիչ:

Ինչպես գրում են արգենտինական լրատվամիջոցները, 35-ամյա ֆուտբոլիստն Ավստրալիայի հետ խաղում անցկացրել է իր 1000-րդ պաշտոնական հանդիպումը, ինչպես նաև 100-րդ անգամ կատարել է հավաքականի ավագի պարտականությունը: Բացի այդ, Լիոնել Մեսին աշխարհի առաջնություններում 8-րդ անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը նոր ռեկորդ է:

Հավելենք, որ Լիոնել Մեսին աշխարհի առաջնություններում խփած գոլերով (9) առաջ է անցել իր հայրենակից, լեգենդար Դիեգո Մարադոնայից, ինչպես նաև հավասարվել է պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուին:

Արգենտինայի հավաքականը հաջորդ խաղն անցկացնելու է դեկտեմբերի 9-ին: Քառորդ եզրափակիչում արգենտինացիները կմրցեն Նիդեռլանդների հավաքականի հետ, որը 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն: