Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Տնտեսություն Հասարակություն

Ջրի կեսից ավելին հոսում է հանրապետությունից դուրս․ Հայաստանն ունի՞ անհրաժեշտ ջրային պաշարներ (տեսանյութ)

Հայաստանը հարուստ ջրային ռեսուրսներ չունի, բայց ունի քաղցրահամ ջրերի վերականգնողական մեծ պաշարներ՝ ավելի քան 7 մլրդ խմ։ Դրանով առանձնանում է տարածաշրջանի շատ երկրներից։ Դա մեր հարստություններից մեկն է և ռազմավարական ռեսուրս է։ Բայց մեր երկրում գործող 87 ջրամբարներում հնարավորություն կա պաշարելու ընդամենը 1,4 մլրդ խմ։ Ավելին՝ վերջին տարիներին այդքան ջուր չի էլ ամբարվում։

Հայաստանն իր հարևան երկրների նկատմամբ գտնվում է բարձրադիր գոտում և մեր լեռներում գոյացող 7 մլրդ խմ ջրից ավելի քան 5 միլիարդը Քուռ-Արաքսյան համակարգով հոսում է հանրապետությունից դուրս և լցվում Կասպից ծովը։

 Իհարկե, ջուրն առաջանում է բարձրադիր երկրներում և ցածրադիր երկրները պիտի օգտվեն դրանից, բայց գլոբալ տաքացումների արդյունքում օրեցօր ջրային պաշարների նվազման պատճառով Հայաստանը խնդիր ունի կուտակելու այդ ռեսուրսի գոնե մի մասը՝ սեփական կարիքների համար։