Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Սպորտ

Նիդեռլանդները առաջինը մտավ քառորդ եզրափակիչ. Քաթար-2022

Քաթաևում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Նիդեռլանդների հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց ԱՄՆ-ին ընտրանուն: 

Ամերիկացի ֆուտբոլիստները չնայած ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն նրանք չէին կարողանում նպատակին հասցնել գրոհները, իսկ ահա պաշտպանությունից գործող նիդեռլանդցիներն ավելի ավելի մտածված էին գրոհում: Արդյունքում, առաջին խաղակեսում Նիսեռլանդները երկու նմանատիպ գոլ խփեց և շոշափելի առավելություն ստացավ: 

 Երկրորդ խաղակեսն անցավ նույն սցենարով, ամերիկացիները գրոհում էին, եվրոպացիները՝ հակագրոհում: 76-րդ րոպեին ԱՄՆ-ի հավաքականին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել, չնայած գոլը պատահական ստացվեց: Սակայն, հինգ րոպե անց Նիդեռլանդները հերթական մտածված գրոհը կազմակերպեցին և երրորդ անգամ գրավեցին մրցակիցի դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3:1: 

Նիդեռլանդների հավաքականն առաջինը հաղթահարեց այս փուլի արգելքը և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Արգենտինա – Ավստրալիա զույգի հաղթողի հետ: