Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։