Բացել լրահոսը Փակել լրահոսը
317891067_3376035569380925_2841053118287608483_n
A A
Հասարակություն

Ստեփանակերտ-Գորիս մայրուղում կիլոմետրանոց խցանումներ են․ լուսանկարներ

Ստեփանակերտ-Գորիս մայրուղում կիլոմետրանոց խցանումներ են։ Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակում այդ խցանումներից։

Նշենք, որ այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Արցախի Առողջապահության նախարարությունը արդեն իսկ հայտնել է, որ ստեղծված իրավիճակը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախի բնակչության համար՝ անհնար է դարձել ծանր հիվանդների տեղափոխումը ՀՀ, ինչպես նաև բժշկական պարագաների ու դեղորայքի տեղափոխումը Արցախ։