Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանակերտ-Գորիս մայրուղի
A A
Քաղաքականություն

Ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է․ Թաթոյան

ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու վերաբերյալ նման գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է` ինչ ձևական պատճառ էլ բերեն:

Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար:

Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որ ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները»: