Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+brazilia (2)
A A
Սպորտ

Բրազիլիան պարտվեց, Շվեյցարիան՝ հաղթեց, բայց երկուսն էլ մտան փլեյ-օֆֆ. Քաթար-2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը: Վերջինը հարաբերությունները պարզեցին G խմբի թիմերը:

Երկրորդ կազմով հանդես եկած Բրազիլիայի ընտրանին անսպասելի պարտվեց հետնապահներից մեկին՝ Կամերունին: Միակ գոլը 90+2 րոպեին խփեց Վինսենտ Աբուբակարը: Ի դեպ, նա գոլը տոնելուց հետո անմիջապես հեռացվեց դաշտից, քանի որ մարզաշապիկը հանելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ:

Չնայած հաղթանակին, կամերունցիները դուրս մնացին առաջնությունից, քանի որ միավորներով հետ մնացին Շվեյցարիայից, որը ընթացիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց Սերբիային: Շվեյցարացիները վաստակեցին 6 միավոր և հավասարվեցին առաջատար բրազիլացիներին, սակայն խփած և բաց թողած գոլերով նրանք գրավեցին 2-րդ տեղը:

Այդպիսով, հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներն ու զույգերը: Ահա դրանք.

Նիդերլանդեր – ԱՄՆ

Արգենտինա – Ավստրալիա

Ֆրանսիա – Լեհաստան

Անգլիա – Սենեգալ

Ճապոնիա – Խորվաթիա

Բրազիլիա - Հարավային Կորեա

Մարոկո – Իսպանիա

Պորտուգալիա – Շվեյցարիա

Փլեյ-օֆֆի առաջին փուլի խաղերը կկայանան դեկտեմբերի 3-6-ը: