Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երբ հայցվորը Ալեն Սիմոնյանն է (տեսանյութ)

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն դատարանում է հայտնվել 2020թ․ օգոստոսին՝ այն ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ, այժմ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցից հետո։

Մեկ տարուց ավելի տևած դատաքննությունից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է՝ լրատվամիջոցն իր հրապարակմամբ վնաս է հասցրել Ալեն Սիմոնյանի պատվին և արժանապատվությանը, հետևաբար՝ պետք է հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, 200 000 դրամ էլ վճարի որպես փաստաբանի վարձատրության գումար։

Սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործն ուղարկել է նոր քննության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով։

Ըստ դատարանի՝ իրավաբանական գործունեության հասցեով «Իրավունք Մեդիա»-ն որևէ դատավարական փաստաթուղթ չի ստացել, ոչ պատշաճ ձևով ծանուցվելու արդյունքում չի կարողացել մասնակցել դատական նիստերին, պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, այսինքն՝ մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում:

«Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցը մեկն է տասից, որը վերջին երկու տարում Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դատարան՝ զրպարտչական բնույթի տեղեկությունները հերքելու կամ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։

Մանրամասները՝ ԽԱՊԿ ֆիլմում