A
A
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած մի երիտասարդ տղա ասել է, որ ճանաչում է մահացածին։ Նա Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն է։