A
A
Քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված ինքնաթիռի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Հայտնում է քաղավիացիայի կոմիտեն։
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ: