Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շոյգու
A A
Քաղաքականություն

Մասնակի զորահավաքի շրջանակներում ՌԴ-ում պատրաստություն Է անցել ավելի քան 300 հազար զինծառայող. Շոյգու

Մասնակի զորահավաքի շրջանակներում երկու ամսվա ընթացքում ուսուցում են անցել ավելի քան 300 հազար պահեստայիններ և կամավորներ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ուսումնական կենտրոններում պատրաստում են անցել մարտական մեքենաների և տանկերի, հրետանային համակարգերի հաշվարկների, հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու ավիացիայի և ռադիոԷլեկտրոնային պայքարի, ապարատային կապերի համալիրների շուրջ ութ հազար անձնակազմեր», - հայտարարել Է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 30-ին կայացած կոլեգիայի նիստում:

Նրա խոսքով՝ նոր զինվորական կազմավորումների մարտական ուսուցման գործում ներգրավված են շուրջ երեք հազար հրահանգիչներ, գործի Է դրվել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 100 զորավարժարան: «Զինծառայողներն ստացել են գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարտական և հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար ինչպես ինքնուրույն, այնպես Էլ ստորաբաժանումների կազմում», - ասել Է Շոյգուն: Խոսելով պաշտպանական ոլորտի պետական պատվերի կատարման մասին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել Է, որ այն կապահովվի ոչ պակաս, քան 99 տոկոսի մակարդակով: