
A
A
Տեղումներ, ջերմաստիճանի անկում․ առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր կեսօրից հետո, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։